Նիդեռլանդների գործարարների խումբ կգա Հայաստան. Քերոբյանն ամփոփել է Հաագայում գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում արդեն իրականացված նիդեռլանդական ներդրումները՝ գործող բիզնեսներն ընդլայնելու, նոր բիզնեսներ հիմնելու հնարավորություններ կան: Հայաստան արդեն հաջորդ շաբաթ կժամանի Նիդեռլանդների գործարարների խումբ՝ կոնկրետ բիզնես ծրագրերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  խոսելով Հաագայում Նիդեռլանդների գործարար համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքներից:

«Հանդիպեցինք գործարարների հետ, որոնք արդեն գործունեություն են ծավալում Հայաստանում կամ նախատեսում են շատ շուտով սկսել գործունեություն: Խոսեցինք նոր բիզնես հնարավորությունների և եղած բիզնեսներն ընդլայնելու, ավելի լավացնելու մասին»,-ասաց նախարարը:

Քերոբյանը Նիդեռլանդների գործարարներին ներկայացրել է կառավարության այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել: «Մասնավորապես պատմեցի մեր տնտեսության արդիականացման ծրագրի մասին, որի ներքո կառավարությունը սուբսիդավորում է նոր սարքավորումների և նոր հոսքագծերի ձեռքբերման վարկերի տոկոսները, որն իհարկե շատ հետաքրքրեց մեր գործընկերներին, ինչպես նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրերի՝ ջերմոցների, անասնապահական ֆերմաների, ինտենսիվ այգիների սուբսիդավորման և քեշբեքի գործիքների մասին, որը ևս շատ հետաքրքիր է իրենց համար»,-ասաց նախարարը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Նիդեռլանդների գործարար համայնքին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը: «Ներկայացրեցի, որ չնայած այսպիսի տուրբուլենտ ժամանակաշրջանին՝ 2022 թվականի առաջին եռամսյակին աճել է 9.6 տոկոսով, նաև նախորդ տարվա ներդրումային ցուցանիշը՝ 1 տրլն 370 մլրդ ներդրումներ, որը աննախադեպ բարձր էր Հայաստանի համար»,-ասաց Քերոբյանը:

Իսկ թե Հայաստանի տնտեսությունում ո՞ր ոլորտներն են հատկապես հետաքրքրում Նիդեռլանդների ներդրողներին՝ նախարարն առանձնացրեց՝ ամենամեծ ներդրումները գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում են: «Գիտենք, որ Նիդեռլանդներում գրանցված բազմաթիվ ընկերություններ ունեն գիտահետազոտական կենտրոններ Հայաստանում: Նիդեռլանդական ընկերությունները նաև բավականին ակտիվ են բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտում, որտեղ հանդիսանում են թե ներդրողներ, թե մատակարարներ: Մենք տեսնում ենք, որ ընդլայնելու մեծ հնարավորություններ կան»,-ասաց Քերոբյանը:

Հաջորդ շաբաթ Նիդեռլանդների գործարարների մեծ խումբ կլինի Հայաստանում՝ արդեն կոնկրետ բիզնես ծրագրերով: Հայաստան եկող գործարարների թվում կլինեն նաև հանդիպման մասնակից գործարարներից:

«Մենք հնարավորություն կունենանք նստել, յուրաքանչյուրի հետ քննարկել բիզնես ծրագրերը և փորձել օգնել յուրաքանչյուրին՝ ընդլայնելու իրենց բիզնեսը Հայաստանում կամ ստեղծելու նոր բիզնես»,-ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդեռլանդներ պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Հաագայում Նիդեռլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդեռլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: