Ուրուգվայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր նյութեր

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուրուգվայի հայ համայնքի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնվեցին Հայոց պատմության, Հայ Դատի և Հայոց ցեղասպանության մասին մի շարք կարևոր նյութեր՝ ազդագրեր, թռուցիկներ, գրքեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ Ուրուգվայը մեծ նշանակություն ունի Հայ ժողովրդի համար քանի, որ այն առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ օրինակ ծառայելով մնացած պետությունների համար:

«Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո աշխարհի մի շարք խոշոր երկրներ հետևել են այս փոքր պետության մեծ քայլին՝ ընդունելով ցեղասպանությունը: Եվ այսօր Ուրուգվայի հայ համայնքի կողմից մեզ փոխանցված այս բոլոր նյութերը մեծ նշանակություն ունեն մեր թանգարանի համար»,- ասաց թանգարանի տնօրենը:

Հայաստանում Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկը նշեց, որ ուրախ է Ուրուգվայի հայկական սփյուռքի անունից կարևոր նյութերը փոխանցել թանգարանին:

«Ուրուգվայը փոքր երկիր է, բայց ունի մեծ հայկական համայնք, որը շատ ակտիվ է և կարողացել է գերազանց ինտեգրվել Ուրուգվայի հասարակությանը: Այս տարին շատ կարևոր է Հայաստանին և Ուրուգվայի համար, քանի որ մայիսի 27-ին նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Ուրուգվայի հայ համայնքի կողմից տրամադրված տպագրությունները, գրքերը, ազդագրերը, որոնք այսօր այստեղ են, շատ կարևոր աշխատություններ են, որոնք կհարստացնեն Հայաստանի ազգային գրադարանը և Հայոց ցեղասպանության թանգարանը»,- ասաց դեսպանը:

Պատմաբան Գևորգ Յազըճյանը, ով նախաձեռնել է Ուրուգվայում տպագրված նյութերը Հայաստան տեղափոխելու գործընթացը, ասաց, որ բերված գրքերը, ազդագրերն ու թռուցիկները հիմնականում վերաբերվում են Հայոց պատմությանը, հայկական հարցերին, Հայ Դատին և Հայոց ցեղասպանությանը: Կան նաև պաստառներ որոնք հրատարակվել են Արգենտինայում, մեծ մասը՝ եղեռնի 50 ամյակի օրերին:

«Այս նախաձեռնությունը իրականացրել ենք Ուրուգվայում հայ բժիշկ Կառլոս Կեցոյանի հետ, ով նաև պատմաբան է և այժմ գրում է Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունը: Գրքի համար իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում անցած տարի նա եկել էր Հայաստան: Անհրաժեշտ նյութերը փնտրելու ընթացքում հասկացանք, որ նմանատիպ նյութեր և աշխատություններ այստեղ չկան՝ հրատարակվել են, բայց Հայաստան չեն ուղարկվել: Այդ նպատակով մենք հանդիպեցինք Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրենի հետ և ձեռք բերեցինք համաձայնություն՝ նյութերը Հայաստան տեղափոխելու համար: Գրքերի մի մասը նա ինքն է գնել, մի մասն էլ հավաքվել է համայնքի օգնությամբ: Այսօր այն կբաժանվի ըստ թեմատիկայի, որը ցեղասպանության թեմային է վերաբերվում՝ կմնա Ցեղասպանության թանգարանին, իսկ մնացածը կփոխանցվի Հայաստանի ազգային գրադարանին»,-ասաց պատմաբանը: