Հայաստանի տարածքի օկուպացիայից 1 տարի անց. ՔՊ-ից ասում են՝ թշնամուն չեն կարող «դուրս շպրտել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի սուվերեն տարածքն արդեն մեկ տարի է՝ օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից: Թշնամու զինուժի ստորաբաժանումները 2021 թվականի մայիսի 12-ից հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Սև լճի շուրջ իրավիճակը դեռ չհանգուցալուծված՝ նույն օրը ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով ներխուժեց Հայաստանի տարածք՝ դիրքավորվելով Գեղարքունիքի մարզի Սոթք և Սյունիքի մարզի Խոզնավար հատվածներում:

Երկու մարզերում միասին, ըստ Փաշինյանի, ներխուժել է ադրբեջանական բանակի 250 զինծառայող: Հայկական կողմը, տարածքային կորուստներից զատ, նաև զոհեր ունեցավ։

Հայաստանի սահմաններին տեղի ունեցող այս փոփոխությունն իրական խուճապի պատճառ էր դարձել: Արցախյան 44-օրյա պատերազմից կես տարի անց լրատվամիջոցները հայտնում էին արյունալի մարտերի մասին: Տարածվող խուճապի ֆոնին պաշտոնական գերատեսչությունները, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունը, ամբողջ օրը լռում էին: Պաշտոնական Երևանը ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ներկայացրեց մայիսի 12-ին՝ կեսգիշերին մոտ հրավիրված ԱԽ նիստից հետո միայն:

Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու նպատակով Հայաստանի Անվտանգության խորհուրդը մեկը մյուսին հաջորդող արտահերթ նիստեր էր հրավիրում: 24 ժամվա ընթացքում մի քանի նիստ գումարվեց: Ի վերջո, մայիսի 13-ին հրավիրված ԱԽ նիստում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։

«Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը»,- ասաց Փաշինյանը։

Երևանն այս հոդվածով Ռուսաստանից և ՀԱՊԿ անդամ մյուս պետություններից ոչ թե ռազմական և մարդկային ռեսուրսներ էր ուզում՝ Հայաստանի սուվերեն տարածք մտած թշնամական պետության զինուժը դուրս հանելու համար, այլ դիմում էր՝ կազմակերպությունից խորհրդատվություն ստանալու:

Ի դեպ, Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիայի ֆոնին ՀԱՊԿ-ը «Ամպրոպ 2021» հատուկ վարժանքը նախորդ տարի անցկացրեց Հայաստանում: Սա Երևանում փորձագիտական շրջանակները որակեցին որպես Հայաստանի դիմումին անբավարար պատասխան, իսկ Հայաստանի սահմանին իրավիճակը շարունակում էր մնալ անկայուն:

Մայիսի 27-ին հրավիրված ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը Բաքվին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը սահմանային լարվածությունը թուլացնելու լուծման տարբերակ առաջարկեց՝ զորքերի հայելային հետքաշում: Փաշինյանի պատկերացմամբ՝ հայկական և ադրբեջանական զորքերի հեռացումից հետո չեզոք գոտում պետք է տեղակայվեին Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդները: Երևանը, սակայն, Փաշինյանի բանավոր հայտարարությունից այն կողմ ոչ մի գործընթաց չնախաձեռնեց: Փոխարենն այս առաջարկը է՛լ ավելի սրեց իրավիճակը Փաշինյանի կաբինետում:

Զորքերի հայելային հետքաշման առաջարկից կարճ ժամանակ անց հրաժարական ներկայացրեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ հայտարարելով, թե չի կարող համաձայնություն տալ պետական շահերին դեմ որոշումներին: Այվազյանի հրաժարականից մի քանի օր անց ազատման դիմումներ ներկայացրեցին ԱԳ նախարարի չորս տեղակալները: Արա Այվազյանն իր հրաժարականից շուրջ մեկ տարի անց միայն անդրադարձավ այս հարցին՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող Արթուր Վանեցյանին այցի ընթացքում՝ Ազատության հրապարակում։

Հայաստանի իշխանություններին նախորդ տարի այս օրերին սուր քննադատում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ չդիմելու համար: Փաշինյանի թիմակիցները հայտարարեցին՝ դիտարկում են այդ տարբերակը, սակայն այդպես էլ գործուն քայլեր չեղան։ Չնայած ԱՄՆ-ից, Կանադայից և ԵՄ-ից եղան հասցեական հայտարարություններ, որ խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, պաշտոնական Երևանն այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու չեն դիմում ՄԱԿ-ի ԱԽ-ին:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որը ևս պնդում էր ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու անհրաժեշտության մասին, այժմ կարծում է, որ Կառավարությունն ուղղել է իր սխալը և հիմա ինտենսիվ աշխատում է Արևմուտքի հետ:

Պաշտպանության նախկին փոխնախարար, Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հույս ունի, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս կգա սահմանազատման աշխատանքներից հետո: Սակայն փաստենք՝ մինչև ապրիլի վերջը ձևավորվելիք սահմանազատման հանձնաժողովի ստեղծման կամ դրա կազմի մասին պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել, թեև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում։

Ստեփան Գրիգորյանը նշում է՝ Ալիևի համար շահեկան է ձգձգել հանձնաժողովի ստեղծումը, քանի որ սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը լքելու են ՀՀ տարածքը: Իսկ մինչ այդ, Փաշինյանի թիմակից պատգամավորն արձանագրում է՝ չեն կարող ադրբեջանցիներին ՀՀ սահմաններից դուրս հանել:

Թե թշնամական պետության զինված ուժերը որքա՞ն կշարունակեն մնալ Հայաստանի սուվերեն տարածքում և արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կազատագրվեն գրավյալ տարածները, դեռևս որևէ հստակություն չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան