Խորհրդանշական քա՞յլ․ ՌԴ դեսպանն Անկարայում բարձրացրել է «Հաղթանակի կարմիր դրոշը»

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը «Հաղթանակի դրոշն» է բարձրացրել Անկարայում Ռուսական տան դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք Անկարայում Ռուսական տան ֆեյսբուքյան էջից։ 

Նշվում է, որ դեսպանը նաև ելույթով է հանդես եկել «Ռուսաստանի հերոսները անցյալում և ներկայում» խորագրով ցուցահանդեսի ժամանակ, որը բացվել է Հաղթանակի օրվան ընդառաջ։ 

Նա «խորհրդանշական» է անվանել Անկարայում Ռուսական տան մոտ «երկու կարմիր դրոշները ծածանելը»՝ դրանք անվանելով «հաղթողների դրոշներ»

«Խորը խորհրդանշական բան կա նրանում, որ այժմ Անկարայում Ռուսական տան մոտ երկու կարմիր դրոշներ են ծածանվում, սրանք հաղթողների դրոշներն են։ Թուրքական դրոշը կապված է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, որի ղեկավարմամբ հաղթանակ տարվեց օտար զավթիչներից Թուրքիայի ազատության և անկախության համար մղվող պատերազմում։ Մեր երկու ժողովուրդների համար այս կարմիր դրոշները հաղթանակի գույներն են»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։

Նա նաև նշել է, թե կարմիրը նաև «արյան ու կորուստների գույնն է»՝ կոչ անելով չմոռանալ զոհվածների մասին։

«Տոնելով մեր հաղթանակները՝ մենք չպետք է մոռանանք նրանց, որոնք իրենց կյանքն են զոհաբերել իրենց հայրենիքի ազատության և անկախության համար։ Ոչ միայն մենք պետք է իմանանք ու հիշենք, դա մեր երեխաներին էլ է պետք։ Այդ ժամանակ մեր ուժերը կկրկնապատկվեն ու կեռապատկվեն, մենք կկարողանանք դիմակայել ամեն վատին ու չարին։ Միասին մենք կհաղթենք»,- հայտարարել է ռուս դիվանագետը։

Էմմա Չոբանյան