Ժամը 14:00-ի դրությամբ՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 37198 անձից 12373-ը կամ 33.43%-ը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը մինչ այդ ժամը գրանցվել է Շաղափ գյուղում՝ 45.53 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը 14:00-ի դրությամբ եղել է Լուսառատ գյուղում. 1751 ընտրողից ընտրություններին մասնակցել …

