Անկարան պետք է դիվանագիտական նուրբ հավասարակշռություն պահպանի Մոսկվայի և Կիևի միջև. Քալըն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան պետք է դիվանագիտական նուրբ հավասարակշռություն պահպանի Մոսկվայի և Կիևի միջև, «պատժելու համար Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելը անօգուտ կլինի»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության գծով պաշտոնական խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։

«Թուրքիան պետք է պահպանի նուրբ դիվանագիտական հավասարակշռությունը Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո, որպեսզի կարողանա նպաստել բանակցությունների միջոցով պատերազմի դադարեցման հնարավորությանը։ Չնայած Անկարան քննադատում է Մոսկվային ներխուժումն ու նրա գործողությունները մարտի դաշտում՝ անօգուտ կլիներ ՌԴ-ի դեմ ավելի պատժիչ դիրքորոշում բռնելը»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։

«Մենք սկզբից ի վեր դեմ ենք հանդես եկել այս պատերազմին։ Նրանց պետք է ինչ-որ մեկը՝ վստահելի գործընկեր, բանակցող, միջնորդ, մոդերատոր, ինչ-որ մեկը, որը կարող է խոսել և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմի հետ։ Մենք կարողացանք պահպանել այս դիրքորոշումը պատերազմի հենց սկզբից, և ես կարծում եմ, որ իսկապես ընդհանուր շահերից է բխում, որ բոլորը հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերեն»,- հավելել է թուրք պաշտոնյան:

Տաթև Ֆռանգյան