Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնիի միջազգային հեղինակավոր ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի քան մեկ տարվա դադարից հետո ֆրանսիական Շամոնիում կհանդիպեն քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, գործարար շրջանակների հայտնի գործիչներ ամբողջ աշխարհից: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս, կմասնակցի գագաթնաժողովի երեք տարբեր քննարկումների: Հավատարիմ իր փիլիսոփայությանը՝ Շամոնիի գագաթնաժողովը …