Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD) 500 հազար դոլար դրամաշնորհ է հատկացրել Վրաստանի երկաթուղուն։ Այս մասին հայտնում է Պետական երկաթուղու մամուլի ծառայությունը, գրում է newsgeorgia.ge-ն։ Տեխնիկական աջակցության նպատակն է` նպաստել Վրաստանում երկաթուղային տրանսպորտի կայուն զարգացմանը և աջակցել ոլորտի ներդաշնակեցմանը ԵՄ կանոններին։ Նշվում է, որ Վրաստանում բեռնափոխադրումների շուկան ընդլայնելու նպատակով համագործակցության շրջանակում կպատրաստվի երկաթուղային քաղաքականության ազգային փաստաթուղթ և …

