Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետն իր համար «այլևս գոյություն չունի»՝ ԱՄՆ Կոնգրեսում ելույթից հետո

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի», և նրան մեղադրել ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք պայմանավորել էինք երրորդ երկրներին չներառել մեր վեճում։ Չնայած դրան՝ անցյալ շաբաթ նա այցելել է ԱՄՆ, խոսել Կոնգրեսում և զգուշացրել մեզ F-16-եր չտալ։ Նա ինձ համար այլևս գոյություն չունի։ Ես երբեք չեմ համաձայնի հանդիպել նրա հետ։ Մենք կշարունակենք մեր ճանապարհը հարգարժան քաղաքական գործիչների հետ»,- ասել է Էրդողանը կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հունաստան կատարած այցի ժամանակ Միցոտակիսը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների՝ նշելով, որ Աթենքը կսկսի ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ընթացակարգերը մինչև 2030 թվականը: Կոնգրեսում ունեցած ելույթում Հունաստանի վարչապետը նաև կոչ է արել Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառել։

Էրդողանը նաև ասել է, որ թեև ժամանակին Թուրքիան աջակցել է Հունաստանին՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում, սակայն այս պահին դա Թուրքիայի համար ոչ մի օգուտ չունի։

«FETÖ-ի երթուղին դեպի Եվրոպա ներկայում Հունաստան չէ՞։ Հունաստանը չէ՞, որը կերակրում է ներսում գտնվող ահաբեկչական կազմակերպություններին»,- հայտարարել է Էրդողանը՝ նկատի ունենալով Ֆեթուլլահ Գյուլենի ցանցը, որին Անկարան անվանում է Գյուլենական ահաբեկչական կազմակերպություն (FETÖ):

Էրդողանի հայտարարություններից հետո Հունաստանի կառավարության խոսնակ Գիաննիս Օիկոնոմուն պատասխանել է, որ Միցոտակիսը պաշտպանում է Հունաստանի իրավունքները և միջազգային իրավունքը, և որ Աթենքի արտաքին քաղաքականությունը հիմնված է նաև իր դաշինքների վրա։

«Մենք հակավեճերի մեջ չենք մտնելու Թուրքիայի ղեկավարության հետ։ Մեր քաղաքականությունը սկզբունքների քաղաքականություն է»,- ասվում է հունական կողմի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան