ԱՄՆ-ը վստահ է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են լուծել Թուրքիայի մտահոգությունները ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Քեթլին Հիքսը, գրում է Reuters-ը։ «Մենք վստահ ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան կկարողանան ուղղակիորեն լուծել այդ մտահոգությունները թուրքերի հետ»,- ասել է Հիքսը Օսլոյում նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Անկարան …

