Սոցիալական բնակարաններ՝ Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու «Մսի կոմբինատ» ծայրամասային թաղամասում սոցիալական բնակարաններ կկառուցվեն։ Քաղաքապետարանը հուշագիր է կնքել «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որի համաձայն համագործակցելու են սոցիալ-կրթական և արտադրական ոլորտներում։

Ըստ փաստաթղթի՝ Գյումրու համայնքապետարանը պարտավորվում է կազմակերպությանը հատկացնել անավարտ բազմաբնակարան շենք և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում աջակցել շենքի լրակառուցման շինարարական աշխատանքներին և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացին: «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էլ իր հերթին պարտավորվում է ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, լրակառուցել շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ և կառուցումից հետո այն վերադարձնել համայնքին։

Առաջին հարկը թողնվելու է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար: Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։

«Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունն արդեն ընտրել է շենքը, այն Գյումրու «Մսի Կոմբինատ» թաղամասի երեք հարկանի կիսակառույցներից մեկն է, որտեղ հնարավոր կլինի 12 սոցիալական բնակարան ունենալ, իսկ առաջին հարկում կհիմնեն կարի արտադրամաս։ Արտադրամասը կօգնի լուծել պատրաստվում ինչպես սոցիալական բնակարան ստացած, այնպես էլ թաղամասի այլ բնակիչների զբաղվածության խնդիրը։ Ե՞րբ կսկսվի շինարարությունը․ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակՍոնա Առաքելյանն ասաց՝ դեռ հայտնի չէ, հուշագրում մեկնարկի հստակ ժամկետ նշված չէ։

 

Արմիկ Մովսիսյան