Բավարարվել է ավտոմեքենայում գնդացիր և փամփուշտներ ապօրինի պահելու և տեղափոխելու գործով ՀՀ դատախազության վճռաբեկ բողոքը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020թ. մարտին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով հիմնավորվել էր, որ խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց թույլտվության, անձը Վանաձոր քաղաքում ապօրինի ձեռք է բերել և մինչև 2020թ. մարտի 11-ն իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենայում ապօրինի պահել և փոխադրել է գործարանային արտադրության, 1986 թվականի, ակոսափող հրազեն հանդիսացող, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և 45 հատ գործարանային արտադրության փամփուշտներ՝ իր փամփուշտատուփով: Անձին մեղադրանք է աոաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և 2020թ. հունիսին քրեական զործը մեղադրական եզրակացությամբ ուդարկվել է Լոռու մարզի աոաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020թ. հուլիսի 9-ի դատավճռով անձին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Պայմանականորեն պատիժը չկիրառելու մասով նշված դատական ակտի դեմԼոռու մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ մերժվել է:

Վերաքննիչ դատական ակտի դեմ գլխավոր դատախազությունը բերել է վճռաբեկ բողոք: ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ որոշմամբ վերջինս բավարարվել է՝ ամբաստանյալի վերաբերյալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումները բեկանվել են և փոփոխվել, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է՝ ամբաստանյալին թողնելով կրել ազատազրկում 1 տարի ժամեկետով։

Ի թիվս այլնի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա մի քանի կարևոր գործոններ: Մասնավորապես՝ այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցաբար և իր կողմից շահագործվող ավտոմեքենայի մեջ պահել և փոխադրել է զենք, զինամթերք, ինչպես նաև, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի հաշվի չի առնվել զենքի տեսակն ու քանակը։

Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքները չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։

Նշված դատական ակտը Լոռու մարզի դատախազությունում մուտքագրվելուց անմիջապես հետո մարզի դատախազի հանձնարարությամբ անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Վճռաբեկ դատարանի այս որոշումն ունի ուղղորդող նշանակաթյուն՝ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ձևավորված՝ նախկինում չդատապարտված անձնանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական պրակտիկան:

Այս որոշմամբ, ըստ էության, հաստատվել է ՀՀ դատախազության այն կայուն դիրքորոշումը, որ, իհարկե, հաշվի առնելով յուրաքանչյուր գործի առանձնահատոկությունը, արարքի հանրային վտանգավորության գործոնի հաշվառմամբ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու դեպքերում անձը պետք է ենթարկվի պատժի ռեալ ազատազրկման ձևով»,- ասված է հաղորդագրությունում։