Այսօր Երևանում «ականների վտանգը» թեմայով իրազեկման արշավ տեղի ունեցավ։ Հյուսիսային պողոտայում ՀՀ քաղաքացիների համար ներկայացվել էին ականազերծման գործիքները, որով աշխատում են սակրավորները ականապատված դաշտերում։ Հումանիտար ականազերծման փորձագիտական, ուսումնական կենտրոնի պետ Գրիգոր Բասենցյանը ներկայացրեց վտանգավոր տարածքներում ժապավենների, ցուցանակների, նշագրման կիրառման մեխանիզմները։ Հարցին՝ որո՞նք են Հայաստանի առավել վտանգավոր տարածքները, Գրիգոր Բասենցյանը պատասխանեց, որ դրանք ՀՀ չորս մարզերն …

