Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարն իր ուղերձում, արձանագրելով փոխվստահությամբ, հարգանքով ու արդյունավետ երկխոսությամբ բնութագրվող հարաբերությունները, որոնք խարսխված են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգի …

