Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են խիստ ռեժիմի գաղութ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է բավարարել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բողոքը, որը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման «խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» հոդվածներով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Լեֆորտովոյի դատարանի 2022 թվականի մարտի 22-ի վճիռը թողնվել է անփոփոխ, բողոքը մերժվել է»,- հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի դատավորը։

Նավալնիի փաստաբանները խնդրել են դատարանին չեղարկել դատավճիռը և արդարացնել իրենց պաշտպանյալին։ Դատախազությունը, սակայն, պահանջել է դատավճիռը թողնել անփոփոխ։ Ընդդիմադիրն ինքը լսումներին մասնակցել է տեսակոնֆերանսի միջոցով։

Որոշման հրապարակումից հետո փաստաբաններից Վադիմ Կոբզևը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը։ Դատարանի որոշմամբ՝ Նավալնիի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ, մոտ ապագայում նա կտեղափոխվի խիստ ռեժիմի գաղութ։

Մարտի 22-ին Լեֆորտովոյի դատարանը Վլադիմիրի մարզում արտագնա նիստում Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլու տուգանքի՝ «հատկապես խոշոր չափերի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» մեղադրանքով։

Ինքը՝ ընդդիմադիր գործիչը, մատնանշել է, որ այս գործով երկու «տուժածներ» ցուցմունք են տվել, երբ իրենք հայտնվել են քննչական մեկուսարանում։ Մեղադրող կողմի մեկ այլ վկա Ֆյոդոր Գորոժանկոն դատարանում հայտարարել է, որ քննիչն իր վրա ճնշում է գործադրել՝ պահանջելով տալ անհրաժեշտ ապացույցները։ Դրանից հետո Գորոժանկոն լքել է Ռուսաստանը։

Մայիսի սկզբին Նավալնին հայտարարել էր, որ իրեն պատրաստվում են տեղափոխել Վլադիմիրի շրջանի Մելեխովոյի խիստ ռեժիմի թիվ 6 ուղղիչ գաղութ։ Այս մասին նա իմացել է այլ բանտարկյալներից, ովքեր նրան ասել են, որ գաղութն իր համար «բանտը՝ բանտի մեջ» պայմաններ է նախապատրաստում։