2018թ. հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական թիմից բանակում ոչ ոք չի նշանակվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը ներկայացնելուց հետո հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմանը։ Փաշինյանը շեշտեց, որ պաշտպանության նախարարը եղել է Դավիթ …

