«Քեշ» վճարեցիր՝ գործարքը կչեղարկվի․ նոր կանոններ հուլիսի 1-ից տուն և մեքենա գնողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այլևս բնակարանների ու մեքենաների վաճառքը կանխիկով հնարավոր չի լինի իրականացնել, բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ եղանակով։ Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից։ Կանխիկ գումարով գործարքների շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է՝ գործադիրի այսօրվա նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Սա միայն առաջին փուլն է, հաջորդիվ կենտրոնանալու են կանխիկի գոյացման աղբյուրի վրա։

Ենթաօրենսդրական ակտերը պետք է արագ մշակել՝ օրենքի կիրառությունը ապահովելու համար՝ հանձնարարում է վարչապետն ու նոր փոփոխության արդյունքում ֆիսկալ էֆեկտից մինչև հակակոռուպցիոն էֆեկտ ու վարկավորման տոկոսադրույքների իջեցում ակնկալում։

Փաշինյանի այս պնդումը կասկածի տակ է առնում գնահատման կազմակերպության տնօրեն Արմենակ Ստեփանյանը։ Ըստ նրա՝ սա արվում է նաև տնտեսական աճ ցույց տալու համար։ Քաղաքացիներին դա ոչինչ չի տալու՝ դառնալով լրացուցիչ բեռ։

Նույն տարում ձեռք բերած և ավտոմեքենա օտարած քաղաքացիները հիմա վճարում են եկամտային հարկ՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար՝ 150 դրամը։ Քաղաքացիները հաճախ առք ու վաճառք անելիս գործարքը գրանցում են իրենց հարմար գնով, հիմա այդ հնարավորությունը չեն ունենա կամ էլ օրենքն այս անգամ էլ կշրջանցեն՝ գրանցելով արժեքի մի մասը, իսկ մյուս մասը կանխիկ ստանալով, թեպետ այստեղ էլ ռիսկեր կան։

Ավտոմեքենաների առքուվաճառքի գործարքների հիմնական մասն այժմ կատարվում է կանխիկ եղանակով։

Մասնագետն անշարժ գույքի շուկայում մեծ փոփոխություններ չի ակնկալում։ Գործակալություններից մեկի տնօրենն էլ Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ բնակարանների վաճառքի դեպքում մարդիկ հիմա էլ հաճախ նախընտրում են հենց անկանխիկ գործարքները, քանի որ մեծ գումարն առձեռն փոխանցելու դեպքում նաև վտանգներ կան՝ սխալ հաշվելուց մինչև կորցնելու վտանգը։ Սպասվող փոփոխության մեջ անշարժ գույքի գործակալության տնօրենը նաև դրական բան է տեսնում՝ գործարքները կկատարվեն դրամով, իսկ այսօր մեծ մասամբ դոլարով են կատարվում։

Այս օրենքը որևէ լրացուցիչ բեռ չի դառնա քաղաքացիների համար, որովհետև, ի տարբերություն ավտոմեքենաների վաճառքի, եկամտային հարկի պահանջ անշարժ գույքի շուկայում չկա։

Նոր օրենքը, իհարկե, նաև որոշ անհարմարություններ կստեղծի՝ ասում է Գևորգ Մարտիրոսյանը, քանի որ շատերը հաճախ խուսափում են իրենց եկամտի աղբյուրը բացահայտել, իսկ այս պարագայում՝ ստիպված կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան