Թուրքիան վստահ շարժվում է լոգիստիկ գերտերության վերածվելու ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։ «Թուրքիան գնում է նրան, որ դառնա լոգիստիկ գերտերություն՝ լայն աշխարհագրությամբ, որը ձգվում է Լոնդոնից Պեկին, Սիբիրից Հարավային Աֆրիկա»,- ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ Անկարան հանդես է գալիս առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։ …

