Հույն վավերագրողի «Լեռնային Ղարաբաղի նռները» ֆիլմը պատմում է արցախահայության մասին՝ պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Հույն հայտնի լրագրող և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» վավերագրական ֆիլմում ցուցադրվում է այն իրականությունը, որում գտնվում էր արցախահայությունը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ հնարավորություն տալով հանդիսատեսին տեսնելու և պատկերացնելու հայության առջև ծանրացած մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու պատերազմի ողբալի էջերը` ֆիլմի հերոս հասարակ մարդկանց և զինվորների կարճ, բայց բովանդակալից պատմություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր այս գնահատականը ներկայացրել է հունիսի 1-ին «Արմենիկա» ամսագրի և Հունաստանում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հրավերով ներկա գտնվելով վավերագրական ֆիլմի ցուցադրմանը։

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջի տեղեկացմամբ՝ ցուցադրությունը կայացել է Աթենքի Studio New Star Art Cinema կինոթատրոնում, ներկա են եղել Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, հույն մտավորականներ, հայ հոգևոր դասի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ֆիլմի ցուցադրությունից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արտո Սեմմաշը, «Արմենիկա» ամսագրի ներկայացուցիչ Խրիստոս Ռանդավելլասը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսը։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ողջունեց միջոցառման մասնակիցներին, հյուրերին և ներկաներին ու շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսին: Դեսպանն ընդգծեց ֆիլմի կարևորությունը` նշելով, որ ֆիլմում ցուցադրվում է այն իրականությունը, որում գտնվում էր արցախահայությունը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ հնարավորություն տալով հանդիսատեսին տեսնելու և պատկերացնելու հայության առջև ծանրացած մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու պատերազմի ողբալի էջերը` ֆիլմի հերոս հասարակ մարդկանց և զինվորների կարճ, բայց բովանդակալից պատմություններով:

Դեսպանը նաև անդրադարձավ ֆիլմում արծարծված հայ ռազմագերիների խնդրին` շեշտելով, որ հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից գործած պատերազմական հանցագործությություններին, որոնք մինչ օրս անպատիժ են մնացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսն իր խոսքում նշել է, որ, դեմ լինելով բռնության ցանկացած դրսևորման, փորձել է կենտրոնանալ մարդկային ճակատագրերի վրա` ընդգծելով, որ իր ֆիլմը նախ և առաջ մարդակենտրոն բնույթ է կրում: Թոմաս Սիդերիսն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը` ֆիլմի ցուցադրման գործում ցուցաբերված աջակցության ու օգնության համար՝ հավելելով, որ նախատեսում է վերադառնալ Հայաստան՝ նկարահանելու ևս մեկ վավերագրական ֆիլմ:

Նշվում է, որ ելույթներին հաջորդել է հարցուպատասխան հանդիսատեսի հետ: Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության պատմությանը, ներկա փուլին, կարգավորման ուղիներին, միջնորդների դերակատարությանը և վերջին ժամանակներում տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին: