Թեհրանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը։ Այս մասին իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, գրում է Korrespondent-ը։ «Ես երախտապարտ եմ արտգործնախարար Աբդոլլահիանին իրանական ընկերությունների օգնությամբ Ռուսաստանին զենք մատակարարելու մասին մեղադրանքները հերքելու, ինչպես նաև Ուկրաինա բժշկական թիմ ուղարկելու համար»,- գրել է Կուլեբան Twitter-ում։ Նա հավելել է, …

