Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը Հայաստանում․ նման հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։ «Մենք, ի պատասխան Երևանի ցանկության, նպաստում ենք հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացմանը, շահագրգռված ենք, որպեսզի ռուսերենը շարունակի աջակցություն ստանալ մեր բարեկամների կառավարության կողմից։ Պայմանավորվել ենք խորացնել ակադեմիական և ուսանողական փոխանակումը, …

