«Վերջին զանգ»․ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

Հունիսի 3-ին շուրջ 21 հազար շրջանավարտ նշում է «Վերջին դասը»՝ հրաժեշտ տալով դպրոցին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին և ներկա գտնվելու ավարտական միջոցառմանը: «Վերջին դասի» արարողությանը ներկա է եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է շրջանավարտներին տոնական օրվա և կյանքի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ. «Այս օրվանից հետո սկսվում է ձեր կյանքի կարևոր որոշումներ ընդունելու փուլը: Վստահ եմ՝ նախորդ տարիներին ձեր ուսուցիչների օգնությամբ ստացել եք բոլոր նախադրյալները՝ կայացնելու պատասխանատու, գիտակցված որոշումներ, դառնալու լավագույն մասնագետը և քաղաքացին»:

Փոխնախարարը կոչ է արել չվախենալ սխալներից և այսօրվա նույն թեթևությամբ ու ոգևորությամբ հաղթահարել կյանքի բոլոր փուլերը:

«Մանկավարժական համալսարանին կից վարժարանի շրջանավարտ լինելը լրացուցիչ պատասխանատվություն է. հույս ունեմ, որ ձեր շարքերում կան ապագա ուսուցիչներ»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով նաև ուսուցիչներին կարևոր և պատասխանատու գործի համար:

«Վստահ եմ՝ բազում առիթներ ենք ունենալու՝ հպարտանալու ձեր հաջողություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և բոլոր շրջանավարտներին մաղթել բազում հաջողություններ:

Հունիսի 7-ից մեկնարկում են 2021-2022 ուստարվա միասնական քննությունները: Այս կապակցությամբ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու դիմում-հայտ են ներկայացրել, կգրանցեն լավագույն ցուցանիշները, ինչը թույլ կտա գնալ նպատակների իրագործման ճանապարհով:

Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթել են նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծել է՝ կրթօջախը կյանք է ճանապարհում հերթական պայծառ սերնդին՝ համոզված լինելով, որ նախադրյալները, որոնք տրվել են նրանց, որակապես բարձր ուղենիշ են լինելու պետության նոր ձեռքբերումների համար:

Նույն համատեքստում վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանն ընդգծել է. «Դուք ձեր աշխատանքով և ներդրումով մեր երկրի հզորացման և ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցն եք դառնալու: Շարունակե՛ք հարստացնել ձեր գիտելիքը և դարձե՛ք ՀՀ իրավատեր քաղաքացիներ: Մաղթում եմ խաղաղ երկինք և նոր ձեռքբերումներ»:

Ի դեպ, ՀՊՄՀ հենակետային վարժարան կատարած այցը կրում էր խորհրդանշական բնույթ. այս տարի Մանկավարժական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը, իսկ 2021 թ.-ից աշակերտները հաճախում են վարժարանի՝ արդեն իսկ հիմնանորոգված շենք:

Կյանքի շրջադարձային փուլում հուզված էին նաև աշակերտները: Նրանք ևս միմյանց շնորհավորել են ու բարեմաղթել՝ հաջողությամբ հանձնել բոլոր քննությունները, հասնել նպատակներին, հաղթահարել խոչընդոտները և երբեք չհիասթափվել: Նրանցից ոմանք ընտրել են իրավաբանի, որոշները՝ լեզվաբանի, մանկավարժի և այլ մասնագիտություններ:

«Պետք է պատվով հանձնեմ քննություններս: Հույս ունեմ՝ կհասնեմ նպատակներիս. ցանկանում եմ դառնալ մանկավարժ, կրթել ապագա սերնդին»,- իր առաջիկա ծրագրերի մասին պատմել է շրջանավարտներից մեկը՝ Հասմիկը:

Շրջանավարտները նաև նշել են, որ կարոտով և նվիրումով կհիշեն հարազատ կրթօջախը՝ միշտ կիրառելով ստացած գիտելիքն ու հմտությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։