Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքականություն
03.06.2022 | 12:46Հունիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առընչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը:
Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին»,- ասված է հաղորդագրությունում։