Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում անվանել է խելագարություն և կոչ է արել հետաքննել ռազմական հանցագործությունները, սակայն հրաժարվել է Բայդենի օրինակով Պուտինին մեղադրել ուկրաինացի ժողովրդի ցեղասպանության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ես զգույշ կլինեի տերմինների առումով»,- ասել է Մակրոնը, իսկ լրագրողի հստակեցնող հարցին, թե ինչո՞ւ, պատասխանել է․ «Քանի որ նրանք եղբայրական ժողովուրդներ …

