Դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս կթեթևանա․ ԱՆ

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Դատարանների գերծանրաբեռնվածությունն այսօր արդիական խնդիր է, որի լուծման նպատակով դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվել է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում, որի միջոցով քաղաքացիները կկարողանան առավել արագ ու արդյունավետ իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս կթեթևանա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Այս նպատակով Կառավարության կողմից հավանության է արժանացել «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է հիմնովին բարեփոխել հաշտարարության ոլորտը:

Նախագծերի փաթեթով որոշ ընտանեկան գործերով սահմանվել է պարտադիր հաշտարարություն իրականացնելու պահանջ` նախքան դատարան դիմելը: Բացի այդ, ըստ նախագծի` հաշտարարի թեկնածուն կընտրվի և դատարանին կներկայացվի էլեկտրոնային համակարգի միջոցով: Կողմերը կկարողանան նաև առցանց եղանակով մասնակցելու հաշտարարության գործընթացին:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կերաշխավորվի բոլոր դեպքերում հաշտարարին իր աշխատանքի դիմաց վարձատրության տրամադրումը:
Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում Արդարադատության նախարարությունը կկազմակերպի գործող հաշտարարների վերապատրաստման և նոր հաշտարարների ներգրավման, ուսուցման ու որակավորման գործընթացը՝ միջազգային չափանիշներին համապատասխան: