Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և ՄԱԿ-ը քննարկելու են հացահատիկով նավերի դուրսբերման հարցը․ Չավուշօղլու 

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ օրերս կայանալիք հանդիպման ժամանակ Թուրքիան, Ուկրաինան, Ռուսաստանը և ՄԱԿ-ը կքննարկեն Ստամբուլում մեխանիզմի ստեղծման հարցը՝ վերահսկելու ծովով հացահատիկով նավերի դուրսբերման հնարավորությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ 

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ ՄԱԿ-ն առաջարկ ունի՝ ստեղծելու կոնտակտային խումբ չորս կողմերի մասնակցությամբ (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ)՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով նավերի դուրսբերման հարցով։ Նրա խոսքով՝ Թուրքիան սկզբունքորեն համաձայնել է և առաջարկել տեխնիկական հանդիպում անցկացնելու գաղափարը։

«Մի կողմից՝ մենք փորձում ենք կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին, մյուս կողմից՝ ստեղծել անվտանգ միջանցք ականներից զերծ ծովով ուկրաինական հացահատիկով նավերի դուրսբերման համար։ Մենք՝ ՄԱԿ-ը, Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան, ջանք ենք թափում այս ուղղությամբ։ Մենք դիմումներ ենք ստանում ​​երկրներից, որոնք ցանկանում են միանալ այս գործընթացին: Այստեղ մրցակցություն չկա, բայց բոլորը Թուրքիային տեսնում են որպես առանցքային երկիր, մենք շահել ենք կողմերի վստահությունը։ Արդյունքում, Ստամբուլում կստեղծենք կենտրոն, առաջիկա օրերին կքննարկենք այդ մեխանիզմը տեխնիկական հանդիպման ժամանակ»,- ասել է Չավուշօղլուն։ 

Հավելենք, որ ավելի վաղ էլ Չավուշօղլուն հայտնել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռազմական պատվիրակությամբ հունիսի 8-ին այցելելու է Թուրքիա։ 

Էմմա Չոբանյան