Սասուն Խաչատրյանը Դավթյանին մեղադրում է նախկիններին պաշտպանելու համա՞ր. նոր վեճ իրավապահ համակարգում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Հայաստանի իրավապահ համակարգի վերին օղակներում աննախադեպ լարված հարաբերություններ են: Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն և Արթուր Դավթյանի ղեկավարած Գլխավոր դատախազությունը հերթական անգամ աղմկահարույց պատմության կենտրոնում են: Եթե մինչ այս Դավթյանի և Խաչատրյանի հայտարարությունները սահմանափակվում էին՝ կասկածի տակ դնելով միմյանց ղեկավարած կառույցների արդյունավետությունը, ապա Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ տարածած հաղորդագրությամբ Դատախազությանը բացահայտ մեղադրում է նախկին իշխանության ազդեցիկ ներկայացուցիչներին առնչվող քրեական գործերը կոծկելու փորձերի մեջ: Ըստ էության, այս մեղադրանքներն ուղղված են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն՝ վերացական ձևակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու՝ Դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»,- ասում է հաղորդագրությունում։

Սասուն Խաչատրյանի և Արթուր Դավթյանի մասնակցությամբ այս հրապարակային հեռակա բանավեճի պատճառը Վլադիմիր Գասպարյանի և նրա թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի քրեական գործի շուրջ հակասություններն են: Գլխավոր դատախազությունն արդեն երկրորդ անգամ չի հաստատում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը: Բացի այդ, Դատախազությունը վարույթից հեռացրել է Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործով քննչական խմբի ղեկավարին:

«Վերջինս պայմանավորված է եղել նրանով, որ քննիչը, ունենալով պարտականություն կատարելու դատախազի օրինական ցուցումի պահանջները, դրանք ամբողջությամբ կատարված չլինելու պայմաններում հայտարարել է նախաքննության ավարտ: Իսկ դատախազի ցուցումներն ուղղված են եղել քրեական գործով լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության ապահովմանը, կոնկրետ մեղադրանքների հիմնավորմանը: Օրինական ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ, ինչը ողջամտորեն վկայել է գործով քննության նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքի մասին և կասկածի տակ դրել գործով հետագա վարույթի օբյեկտիվությունը և անաչառությունը»,- նշվում է Դատախազության հաղորդագրությունում։

6 հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահումից մինչև միլիոնների յուրացման մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանին վերագրվող գործերից որևէ մեկն արդեն չորս տարի է՝ դատարան չի հասել: Ավելի քան յոթ տարի ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 միլիարդ դրամն օրինականացնելու, լիազորությունները չարաշահելու, օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք՝ թանկարժեք տներ, մեքենաներ ձեռք բերելու համար։ Իրեն առաջադրված մեղադրանքների ֆոնին Գասպարյանը պաշտոնավորման տարիներին ունեցվածքի վերաբերյալ բավականին համեստ հայտարարագիր է ներկայացրել՝ պետությունից ստացված աշխատավարձը, նվիրատվություն ստացած 20 հազար դոլարը և 58 միլիոն դրամը:

ՀԿԿ-ից անընդունելի են համարում Դատախազության՝ գործով քննիչին վարույթից հեռացնելու որոշումը և շեշտում. «Մեր համոզմամբ՝ տևական ժամանակ հիշյալ բարդ և բազմադրվագ գործը քննած քննիչին վարույթից հեռացնելը և այն նոր քննիչի հանձնարարելը Դատախազության կողմից միայն մեկ նպատակ է հետապնդում` հիշյալ մեծածավալ գործի վրա ժամանակ ծախսելու, երկարատև քննության ընթացքում նախորդ քննիչի կողմից ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը նոր քննիչի կողմից ծանոթանալու և դրա հետ կապված խնդիրների առաջացմամբ խոչընդոտել ու տապալել գործի քննությունը: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ մեղադրյալներից մեկը գտնվում է կալանքի տակ՝ քրեադատավարական ժամկետների բոլոր սահմանափակումներով»։

Այսօր 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկման հանձնաժողովների նիստին խորհրդարան եկած Սասուն Խաչատրյանը կտրականապես հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել նախկինների քրգործերը կոծկելու առնչությամբ իր կողմից Դավթյանին ուղղված մեղադրանքները։

Գլխավոր դատախազությունը ևս չի մեկնաբանում ՀԿԿ-ի մեղադրանքները: Այս կառույցի գլխավոր քարտուղարը ևս թեմային առնչվող հարցերն անպատասխան թողեց:

Նշենք, որ առաջին անգամ չէ, երբ Դավթյանն ու Խաչատրյանն աղմկահարույց քրեական գործերի շուրջ ոչ պակաս սկանդալային հեռակա բանավեճ են ունենում: Մինչ այս էլ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի շուրջ էին միմյանց հակասությունները հանրայնացրել, երբ Factor TV-ն Արթուր Դավթյանից հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախկին վարչապետի՝ կալանքի տակ գտնվող շքեղ առանձնատունը վաճառվեց:

«Տարակուսած եմ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասել էր Արթուր Դավթյանը։

Factor TV-ի հնչեցրած հարցն առիթ դարձավ, որ Դավթյանն ու Խաչատրյանը մի քանի օր հրապարակավ պաշտոնական հայտարարություններ տարածելով՝ միմյանց մեղադրեն տան վաճառքի թույլտվություն տրամադրելու համար:

Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվել է ՀՀԿ-ի օրոք՝ 2016 թվականին: Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է մի քանի ամիս: Դավթյանին այս պաշտոնում կրկին առաջադրելու վերաբերյալ տեղեկություններ չկան: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի բացառում, որ Արթուր Դավթյանն իր պաշտոնավորման վերջին ամիսներին փորձում է, այսպես ասած, ծառայություններ մատուցել նախկիններին, ինչի արդյունքում էլ ոչ միայն Գասպարյանի գործը դատարան չի հասնում, այլ նաև մյուսների:

Իսկ ահա արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշում է՝ Դավթյանի և Խաչատրյանի հակասություններն ու փոխադարձ մեղադրանքերը իրավապահ համակարգի առողջացման մասին են վկայում:

Թե ինչպե՞ս կավարտվի Խաչատրյանի ու Դավթյանի, այսպես կոչված, փոխհրաձգությունը և ի՞նչ ճակատագրի կարժանանան Վլադիմիր Գասպարյանին վերագրվող ենթադրյալ օրինական դղյակներն ու թանկարժեք այլ գույքերը, պարզ կլինի առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան