Նիստերը հետաձգելու հնա՞րք, թե՞ գերզբաղվածություն․ դատախազը դարձյալ չէր ներկայացել

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստը հերթական անգամ չկայացավ․ պատճառը դարձյալ մեղադրող դատախազ Էդգար Բաբայանի չներկայանալն էր։ Դատավարության կողմերը միայն դատական նիստի ընթացքում տեղեկացան, որ դատախազը նիստից առաջ է դատարանին տեղեկացրել, որ ինքը ՀՀ գլխավոր դատախազությունում զեկույց պետք է ներկայացնի։

Դատավոր Արթուր Ադամյանը ստիպված էր հետաձգել դատական նիստը գրեթե մեկ ամսով։ Այսպես դեռ 2019 թվականից դատարանի վարույթ ընդունված գործի քննությունը դեռ չի ավարտվել։ Սա ընտանեկան բռնության այն գործերից է, որի դանդաղ քննության պատճառով մեղադրյալին հաջողվել է խուսափել պատասխանատվությունից, քանի որ անցել են նրան մեղսագրվող արարքները սահմանող հոդվածների վաղեմության ժամկետները։

Factor.am-ը դեռևս փետրվարին էր գրել, որ Ա․Ա․-ին առաջադրված մեղադրանքի 4 հոդվածներից երեքով նա ազատվել է պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Մասնավորապես, Ա․Ա․-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը)՝ 2 դրվագ, 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը)՝ 2 դրվագ, 147-րդ հոդվածի առաջին մասով (մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը) և 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտը)՝ 2 դրվագ։ Բացի կողոպուտից՝ Ա․Ա․-ին մեղսագրվող արարքները համարվում են ոչ մեծ ծանրության հանցանք, ուստի դրանց վաղեմության ժամկետը հաշվվում է երկու տարի՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից։

Այս հիմքով պաշտպան Նաիրա Պետրոսյանը դատավոր Արթուր Ադամյանին միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը Ա․Ա․-ի նկատմամբ՝ բոլոր հոդվածներով՝ բացառությամբ 176-րդ հոդվածի 1-ին մասի։ Դատավորը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը, և Ա․Ա․-ի նկատմամբ քրեական հետապնդումը վերոնշյալ հոդվածներով դադարեցվել է։

Տուժող Ե․Ա․-ն մտահոգված է, որ դատական նիստերը պարբերաբար հետաձգելու պատճատով կարող է իրեն ծեծած տղամարդուն առաջադրված վերջին հոդվածի վաղեմության ժամկետն էլ անցնել։ «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ դատախազը դիտմամբ չի գալիս նիստերին, որպեսզի այս մեկի վաղեմությունն էլ լրանա, ու իրեն չպատժեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ե․Ա․-ն։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը ևս չէր կայացել դատախազի չներկայանալու պատճառով։ Տուժողը նշում է, որ դատախազ Բաբայանը երբեք գրավոր հիմք չի ներկայացնում իր բացակայությունները հիմնավորելու համար։ «Ինքն ընդամենը զանգում ու ասում է, որ չի գալու, ու սա արդեն որերորդ դեպքն է»,- նշում է Ե․Ա․-ն։

Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 28-ին՝ 13։30-ին։

Արման Ղարիբյան