ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին մեր մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է և ամենօրյա ծառայությամբ է հաստատում հավատարմությունը իրավակարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը: Մեր հարյուրավոր ծառայակիցներ անձնազոհությամբ …

