Հունաստանի երկնքում Թուրքիայի անօդաչուների թռիչքներն անցյալ շաբաթ շարունակվել են

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանը հայտարարում է, որ Էգեյան ծովի հետ կապված Թուրքիայի հրահրիչ հռետորաբանության և ոտնձգությունների մեջ դադար չի եղել, և անցյալ ուրբաթ ևս անօդաչուներ են թռել Կանդելիուսայի վերևում․ հունական կղզի, որի  ինքնիշխանությունն Անկարան վիճարկում է, գրում է ekathimerini-ն։

Միաժամանակ, Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտնել է իր իրավունքները պաշտպանելու՝ Աթենքի վճռականության մասին։

«Մենք վճռական ենք պաշտպանել մեր շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի, ծովի իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ասել է Դենդիասը Բելգրադում իր սերբ գործընկեր Նիկոլա Սելակովիչի հետ բանակցություններից հետո, որը Սերբիայի աջակցությունն է հայտնել Հունաստանին։

Հունաստանի վճռականությունն արտահայտել է  նաև պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը, որը նշել է, որ Թուրքիան չի համարձակվի ռազմական մարտահրավեր նետել Հունաստանին, քանի որ այն հետևանքներ կունենա։

Այնուամենայնիվ, թռիչքները շարունակվել են անցյալ ուրբաթ, երբ թուրքական անօդաչու թռչող սարքը երկու անգամ անցավ Կանդելիուսայի վրայով: Երկու թռիչքները բացահայտվել և կասեցվել են՝ միջազգային կանոններին համապատասխան։ Կանդելիուսայի երկնքում թռիչքներ են տեղի ունեցել նաև մայիսին, փետրվարին և հունվարին:

Էմմա Չոբանյան