Վրաստան այցելուների թվով ՌԴ-ն առաջին, Հայաստանը՝ երկրորդ տեղում է

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ այս տարվա մայիսին Վրաստանի սահմանը հատել է 51 հազար 561 Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ռուսաստանից այցելուների թիվն աճել է 376,6 տոկոսով։

Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 10 հազար 818 քաղաքացի։

Բացի Ռուսաստանից, այս տարվա մայիսին ամենամեծ թիվը՝ 42 հազար 606 այցելու Վրաստան է ժամանել Հայաստանից։

Ինչ վերաբերում է մայիսին այլ երկրների քաղաքացիների կողմից սահմանային հատումների տվյալներին, ապա վիճակագրությունը հետևյալն է.

Ուկրաինա՝ 15 հազար 005 այցելու,
Ադրբեջան՝ 12 հազար 634 այցելու,
Բելառուս՝ 9 780 այցելու,
Լեհաստան՝ 3 388 այցելու,
Լատվիա՝ 1 375 այցելու,
Լիտվա՝ 1 100 այցելու։

Ըստ գործակալության՝ մայիսին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 264 հազար 327, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 173,9 տոկոսով: