Էրդողանը նախագահական ընտրություններում պարտվում է ընդդիմադիր երեք հիմնական թեկնածուներին․ նոր հետազոտություն

Լուրեր

11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կպարտվեր նախագահի երեք պոտենցիալ իր մրցակից թեկնածուներին երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին մայիսի վերջին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով  Eurasia Public Research Center-ի (AKAM) հետազոտության արդյունքները։

Հարցման արդյունքները, որն անցկացվել է մայիսի 26-ից հունիսի 1-ը հեռախոսային հարցազրույցներով, Twitter-ում հրապարակել է AKAM-ի նախագահ Քեմալ Օզքիրազը։ Արդյունքները ցույց են տալիս, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) առաջնորդ Էրդողանը պարտվել է իր պոտենցիալ մրցակիցներից յուրաքանչյուրին՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, երկուսն էլ՝ CHP-ից։

Տվյալների համաձայն, եթե Էրդողանը դիմակայի Քըլըչդարօղլուին, Էրդողանն ու Քըլըչդարօղլուն կհավաքեն, համապատասխանաբար, 39,1 և 51,5 տոկոս՝ չկողմնորոշված ձայները բաժանելով երկուսի միջև։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի առաջադրվելու սցենարի դեպքում, Էրդողանը կհավաքի 39,2 տոկոս, Իմամօղլուն՝ ձայների 53 տոկոսը։

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը ևս հաղթում է Էրդողանին, քանի որ հարցվածների 38,3 տոկոսն ասել է, որ կքվեարկի Էրդողանի օգտին, իսկ 51,7 տոկոսն ընտրել է Յավաշին։

Երբ մասնակիցներին հարցրել են՝ որ՞ կուսակցության օգտին կքվեարկեք, 30,7 տոկոսն ասել է, որ կքվեարկի հիմնական ընդդիմադիր CHP-ի օգտին, որին հաջորդում են իշխող ԱԶԿ-ն (29,5 տոկոս), «Լավ» կուսակցությունը (13 տոկոս), քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) (9,2 տոկոս), «Ազգայնական շարժում» կուսակցությունը, (5,4 տոկոս), «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցությունը (4,8 տոկոս)։

Հավելենք, որ 2018-ին կայացած վերջին համընդհանուր ընտրություններին ԱԶԿ-ն հավաքել է ձայների 42,6 տոկոսը։ Սակայն հանրային հարցումները ցույց են տալիս, որ կուսակցությանն աջակցությունը նվազում է։

Էմմա Չոբանյան