Մեկնարկել է «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը։ Քննարկվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված ՄԻԵԴ վճիռների կատարմանն առնչվող խնդիրները։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրեց դատական ակտերի հարկադիր կատարման և առանձին դատավարական երաշխիքների մասին զեկույց: Պետրոսյանի դիտարկմամբ՝ արձանագրվել են փոխհատուցման իրավական …

