Դատական ակտի կատարման մասով Հայաստանի դեմ մի շարք վճիռներ ունենք կայացված․ Գենյա Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մեկնարկել է «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը։

Քննարկվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված ՄԻԵԴ վճիռների կատարմանն առնչվող խնդիրները։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրեց դատական ակտերի հարկադիր կատարման և առանձին դատավարական երաշխիքների մասին զեկույց:

Պետրոսյանի դիտարկմամբ՝ արձանագրվել են փոխհատուցման իրավական պաշտպանության միջոցի անարդունավետության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցների սահմանման անհրաժեշտության խնդիր: Չկան վարույթն արագացնելուն միտված կանխարգելիչ միջոցներ:

«Դատական ակտի կատարման մասով Հայաստանի դեմ մի շարք վճիռներ են կայացվել, որոնցով արձանագրվել է 6-րդ հոդվածի առաջին մասի խախտում, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածի խախտում: Հիմքում եղել է դիմումատուի օգտին դատական ակտը չկատարելը կամ ձգձգումներով կատարելու հանգամանքը»,- նշեց Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: