Տրվել է բուհական ընդունելության միասնական քննությունների մեկնարկը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր հանրապետությունում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այդ առթիվ եղել է Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում, որտեղ դիմորդները պետք է քննություն հանձնեին «Կենսաբանություն» առարկայից․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Մինչ քննական գործընթացի մեկնարկը Կարեն Թռչունյանը քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներով, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպչական աշխատանքներին, զրուցել դիմորդների հետ:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտ Սոնա Սիմոնյանը փոխնախարարի հետ զրույցի ընթացքում նշել է, որ «Կենսաբանություն» առարկան լավ է ուսումնասիրել և՛ դպրոցում, և՛ լրացուցիչ պարապմունքների ընթացքում. «Չեմ անհանգստանում. վստահ եմ, որ հաղթահարելու եմ և ընդունվելու ԵՊԲ համալսարան: Դեռ չեմ կողմնորոշվել, թե որ ֆակուլտետում եմ ուզում ուսումս շարունակել, բայց հստակ գիտեմ՝ բժիշկ եմ դառնալու»:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Թռչունյանը փաստել է, որ քննական գործընթացը կազմակերպվել է ընթացակարգի համաձայն՝ առանց խնդիրների:

«Հարկ է նշել, որ վերջին տարիներին բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունն աճել է, ինչը ողջունելի է: Մենք մշտապես կատարելագործում և վերահսկում ենք քննական գործընթացի կազմակերպման ու իրականացման աշխատանքները՝ հաշվի առնելով նաև համապատասխան կառույցների կողմից արված առաջարկները: Մասնավորապես 2023 թ. դիմորդներն արդեն երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն են ունենալու: Աշխարհում այս մեթոդն ընդունված է: Մենք նախատեսում ենք մշտադիտարկում իրականացնել՝ համակարգի արդյունավետությունը պարզելու և հետագայում այն առավել կատարելագործելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հավելենք, որ Երևանում ու մարզերում գործում է 15 քննական կենտրոն, 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում: Այսօր առաջին քննությունները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից են: «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1.635 դիմորդ (2021-2022 ուստարի՝ 1.304 դիմորդ), իսկ «Աշխարհագրություն» առարկայից՝ 127 (2021-2022 ուստարի՝ 176 դիմորդ)»,- ասված է հաղորդագրությունում։