ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց սպառողների մոտ ոչ պարենային ապրանքների գնման ժամանակ ծագող խնդիրների վերաբերյալ՝ հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի հետևանքով հաճախ խնդիրներ են ունենում …