Բորելը հայտնել է, որ Ռուսաստանը ոչնչացրել է ուկրաինական հացահատիկի երկրորդ խոշոր տերմինալը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ռուսաստանը ոչնչացրել է Նիկոլաև քաղաքում ուկրաինական հացահատիկի երկրորդ խոշոր տերմինալը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նման հաղորդագրությունների լույսի ներքո ապատեղեկատվությունը, որը Պուտինը տարածում է՝ մեղքը իր վրայից գցելու նպատակով, դառնում է ավելի ցինիկ»,- ասել է նա։

Բորելն առաջին արևմտյան քաղաքական գործիչը չէ, որը Ռուսաստանից պահանջում է վերջ տալ, այսպես կոչված, «հացահատիկային  արգելափակմանը»:

Երեկ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանին մեղադրել էր աշխարհի պարենային շանտաժի մեջ։ Նրա խոսքով՝ Մոսկվան ռմբակոծում է ուկրաինական ամբարները, թույլ չի տալիս ցանք կատարել Ուկրաինայի մեծ հատվածներում, հացահատիկ է գողանում օկուպացված տարածքներից, ինչպես նաև փորձում է որպես զենք օգտագործել զարգացող երկրներում պարենային ճգնաժամը, որը հասունանում է պատերազմի պատճառով։

Ավելի վաղ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էին կոչ արել Վլադիմիր Պուտինին վերացնել Օդեսայի շրջափակումը՝ նավահանգիստներից ուկրաինական հացահատիկ արտահանելու համար։ Ի պատասխան՝ Ռուսաստանը հայտարարել է, որ դա հնարավոր է միայն պատժամիջոցների վերացման դեպքում։

Հավելենք, որ հունիսի 8-ին էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Թուրքիա։ Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ նա քննարկելու է ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցք բացելու հնարավորությունը։

Էմմա Չոբանյան