Առողջապահության ոլորտում նախատեսվում է ապահովագրական համակարգ ներդնել

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Առողջապահության նախարարությունը 2021 թ. իրականացրել է 12 ծրագիր՝ 53 միջոցառմամբ: Տարեկան պլանը եղել է մոտ 114 մլրդ 496 մլն դրամ, սակայն ճշտված պլանով այն կազմել է 159 մլրդ 191 մլն դրամ: Սա պայմանավորված է եղել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի միջոցառումների ֆինանսավորմամբ: Փաստացի առողջապահության ոլորտում 2021 թ. օգտագործվել է 157 մլրդ 909 մլն դրամ, որը 2020 թ. համեմատ ավելի է եղել 16 մլրդ 131 մլն դրամով: Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Առողջապահության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 7-ի համատեղ նիստում. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Նարեկ Զեյնալյանը եւ Գեւորգ Պապոյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հաշվետու տարում նախարարության իրականացրած աշխատանքներին ու դրանց կատարողականին: 2020 թ. համեմատ 2021 թ. Առողջապահության նախարարության ծախսերն աճել են 11,4 տոկոսով կամ 16,1 մլրդ դրամով: 2021 թ. ընդհանուր առմամբ բուժօգնություն է ստացել 89 հազար 889 մարդ: Կորոնավիրուսային համավարակի հետ կապված ծախսվել է 35 մլրդ 251 մլն դրամ: Հաշվետու տարում 41 մլրդ դրամ հատկացվել է «Հանրային առողջության պահպանում» ծրագրի իրականացմանը: «Առողջության առաջնային պահպանում» ծրագրի իրականացման համար հատկացվել է 28,4 մլրդ դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 99,5 տոկոսը: «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագիրն իրականացնելու համար օգտագործվել է 19,2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,2 տոկոս:

Նախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերն ու դրանց կատարողականները, պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նախարարից հետաքրքրվել է առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ընթացքով:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախարարությունում արդեն ամփոփվել են ապահովագրական համակարգի ակտուարական հաշվարկներն ու այն գլխավոր կետերը, որոնց վրա հիմնվելու է համակարգը: Հայեցակարգն այժմ Կառավարության քննարկման տիրույթում է: «Հայեցակարգի ու դրա հետ կապված օրենսդրության ընդունումը պատկերացնում ենք մինչեւ 2023 թ.: Հենց հայեցակարգում էլ ներառված է, որ համակարգն աստիճանաբար է ներդրվելու եւ ունենալու է ներդրման փուլեր: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում լրիվ կամփոփենք ամբողջական կարծիքը եւ ԱԺ-ին կներկայացնենք հայեցակարգը, որի վրա էլ հետո հիմնվելու է օրենքը»,- նշել է Անահիտ Ավանեսյան՝ կարեւորելով համակարգի ներդրումը»,- ասված է հաղորդագրությունում։