Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաստատվել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ձևավորման և վերահսկողության իրականացման նոր կարգը: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։ Խմբի գործունեությունը կարևոր դերակատարում ունի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության առումով օբյեկտիվ պատկեր ունենալու տեսանկյունից: Ըստ այդմ՝ Արդարադատության նախարարության քաղաքականության մաս է կազմում Դիտորդների խմբի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ …

