«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման իր նախաձեռնությանը։ «Ուշադիր հետևելով Քրիստոսի արձանի շուրջ վերջին շրջանում ծավալված հանրային քննարկմանը՝ ուզում եմ ներկայացնել ընդամենը երեք փաստարկ, որ բացահայտում են այս գաղափարի դրական ներուժը և այս նախագծի իրականացման նպատակահարմարությունը հենց այս շրջանում։ Սա չի նշանակում, որ չեմ …

