Հունվար-հունիսին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է գրեթե 10 հազար մարդ

Լուրեր

09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականի առաջին կիսամյակում նկատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ։

Այսպես, ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448 դիմում, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմում է 9917 դիմում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում քաղաքացիություն ստանալու համար մոտ 200 տոկոսից ավելի դիմելիությունը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում ապրող ազգությամբ հայերի՝ ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու պահանջի հետ, որն իր հերթին առաջացրել է մեծաքանակ հերթեր Անձնագրային և վիզաների վարչությունում։

Չնայած այն հանգամանքին, որ Անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժինը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, վարչությունն ապահովում է բոլոր դիմումատուների սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։

Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հունիսի 25-ից սկսած քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվելու են 90 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում սահմանված 6 ամսյա ժամկետի փոխարեն։