Որ սննդի կետերին է կասեցված արտադրամասը թռչնամիս մատակարարել․ այստեղ ստուգումներ չեն իրականացվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, արտադրական գործունեությունը կասեցվել է։ Հիմքը եղել է զբոսաշրջիկների նկարահանած տեսանյութը։ Մինչ այս, Երևանի քաղաքապետարանն է 20․000 դրամով անհատ ձեռնարկատիրոջը տուգանել՝ աղբը գետը լցնելու համար, հետո արդեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է քաղաքապետարանից ստացած ահազանգի հիման վրա ստուգումներ իրականացրել արտադրամասում։ Այստեղ ներմուծված թռչնամիսը հալեցնում, ոսկրահան էին անում և վաճառում հանրային սննդի կետերին։

«Տվյալ տնտեսվարող սուբյեկտն իրականացրել է չվերամշակված կենդանական ծագման մթերքի վաճառք, վերամշակում։ Վերահսկողության ընթացքում մենք կփորձենք պարզել, թե ինչպես և որտեղ են վաճառել»,- նշում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը:

Անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանը, որ ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 2 տարի, պնդում է՝ իր արտադրամասում միշտ չէ, որ այդպիսի վատ վիճակ է եղել, իսկ աղբը գետը լցնելը, ասում է, պատահական է ստացվել։

«Այդ օրն է միայն նման վիճակ եղել»,- պնդեց նա։

Factor TV-ին արտադրամասում նկարահանում կատարել սեփականատերը չթույլատրեց։ Սակայն վստահեցրեց՝ պատշաճ վերանորոգելու են տարածքը, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացվեն խախտումներն ու վերսկսեն գործունեությունը։

Չնայած հայտնաբերված՝ սանիտարահիգիենիկից մինչև տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման խախտումներին՝ անհատ ձեռնարկատերը դեռևս չի տուգանվել, իսկ կրկին գործունեություն իրականացնելու հնարավորություն կունենան սահմանված ժամկետում հայտնաբերված խախտումները վերացնելու դեպքում։

ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում «Կարեն Ղարիբյան» ԱՁ-ին պատկանող արտադրամասը գրանցված չէ, տեսչությունում դրա գործունեության մասին չեն էլ իմացել, հետևաբար՝ երբևէ ստուգումներ չեն իրականացրել։ Իսկ գրանցված արտադրամասերում ՍԱՏՄ-ն պլանային ստուգումներ իրականացնում է, բողոքների դեպքում նաև արտահերթ ստուգումներ են լինում։

ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդաբան Դավիթ Պիպոյանն ասում է՝ այս ամենը սննդային անվտանգության համակարգի բացերի հետևանք է։

«Ապօրինի գործունեություն կարող է իրականացնել կամայական տնտեսվարող սուբյեկտ, և դրա համար չկա որևէ քրեական պատասխանատվություն»,- ընդգծում է սննդաբանը։

Նրա հավաստմամբ՝ Հայաստանում նման գործունեություն ծավալողները շատ են, որոնց մասին, սակայն, ոչ ոք չգիտի։ Խնդիրն այն է, որ ՍԱՏՄ-ի լիազորությունները սահմանափակ են։ Վահե Դանիելյանը հաստատում է ասվածը՝ իրենք իրավունք չունեն ցանկացած պահի ստուգումներ իրականացնել։

Պիպոյանն ասում է՝ պատկան մարմինները տեղյակ են այս խնդիրներից, բայց քայլեր չեն ձեռնարկում։

ՍԱՏՄ-ն այս տարվա ընթացքում կասեցրել է 22 արտադրության գործունեություն, որոնցից 15-ի գործունեությունը վերականգնվել է՝ խախտումների վերացման հիմքով, իսկ 6-ի պարագայում հանձնարարականների կատարման ժամկետը դեռ չի ավարտվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան