Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը այլ ակումբում կշարունակի ելույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1 տարվա վարձակալությունից հետո «Արարատ-Արմենիա»-ի կազմ է վերադարձել Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների պաշտպան Ստյոպա Մկրտչյանը: Մկրտչյանը «Արարատ-Արմենիայի» սան է: 2021թ-ի ամռանը վարձակալության հիմունքներով նա տեղափոխվեց ԲԿՄԱ՝ թիմի կազմում հանդես գալով երիտասարդական հավաքականի իր խաղընկերների հետ, ու արագ դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից …

