Թուրքիայի ընդդիմության առաջնորդներն Էրդողանին մեղադրում են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում զիջումների գնալու համար

Լուրեր

11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
Բոլորը

Թուրքիայի մի քանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ քննադատել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությանը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցություններում զիջումների և Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ստորագրված հուշագիրը որպես հաջողություն, այլ ոչ թե ձախողում ներկայացնելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Թուրքիան չեղարկեց իր առարկությունները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հարցում։ Բացի այդ, երեք երկրները նաև հուշագիր են ստորագրել։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին մեղադրել է կեղծավորության մեջ՝ կապված Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերին դեմ լինելու հետ։

«Դու ասում ես՝ նրանք չեն կարող երբեք միանալ ՆԱՏՕ-ին, քանի դեռ ես ղեկավարում եմ Թուրքիան։ Ի՞նչ եղավ հետո։ Դու գնում ես Մադրիդ, ստորագրում հուշագիր և վերադառնում։ Արդյո՞ք այլևս որևէ մեկը լուրջ վերաբերվում է Թուրքիայի Հանրապետությանը»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Թուրքիայի մեկ այլ ընդդիմադիր՝ ազգայնական İYİ (Լավ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համաձայնագիրն անհամատեղելի է Թուրքիայի շահերի հետ և չունի որևէ կոնկրետ քայլ՝ կապված Անկարայի պահանջների հետ։ Նա նշել է, որ թեև Թուրքիայի պետական ​​քաղաքականությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և նրա սիրիական ճյուղը՝ YPG-ն դիտում է որպես «նույն թունավոր ծառի ճյուղեր», հուշագրում PKK-ն ​​սահմանվում է որպես ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ YPG-ն անվանվում է «Թուրքիայի ազգային շահերի սպառնալիք»:

«Մեր երկրի շահերի համար չափազանց կարևոր հնարավորությունը, կարծես, բաց է թողնվել Էրդողանի՝ ներքին քաղաքականությունն արտաքին քաղաքական կեր դարձնելու սիրո պատճառով»,- ասել է Աքշեները։

Էրդողանին քննադատել է նաև ծայրահեղ աջ «Հաղթանակ» կուսակցության (ZP) առաջնորդ Ումիթ Օզդաղը, որն Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերի ընդունումը նկարագրել է որպես «ռազմավարական սխալ»:

Հավելենք, որ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ հռչակագիրը դիվանագիտական հաղթանակ է Թուրքիայի և թուրք ժողովրդի համար՝ բանակցությունների բարդ գործընթացի արդյունքում։

Էմմա Չոբանյան