Պսկովի քաղաքային դատարանը ռուսաստանցի քաղաքական գործիչ Լև Շլոսբերգին և նրա կնոջը՝ Ժաննային, տուգանել է համապատասխանաբար 32 և 30 հազար ռուբլով՝ ռուս զինվորականներին «վարկաբեկելու» հոդվածով։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը։ Շլոսբերգի և նրա կնոջ նկատմամբ արձանագրությունները կազմվել են ապրիլի 14-ին։ Շլոսբերգին տուգանել են Առաջին ալիքի եթերից հինգ վայրկյանանոց տեսանյութով կիսվելու …

