Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի քիմիական պաշտպանության սարքավորումներ և անօդաչու թռչող սարքեր, երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ուկրաինայի կառավարության նոր պահանջի հիման վրա որոշվել է Ուկրաինա ուղարկել քիմիական պաշտպանության հանդերձանք և դիմակներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր», – մեջբերում են տեղական լրատվամիջոցները Կիսիի խոսքերը։ «Մենք կշարունակենք առավելագույն հնարավոր աջակցություն …

