19-րդ «Ոսկե ծիրան»-ի փակումը կազդարարվի Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։ Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից. տեղեկացնում են փառատոնի լրատվական ծառայությունից։

«2022 թվականին ստեղծված ֆիլմի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաիլյանը, Սերժ Թանկյանը, Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը։ Ասոցիացված պրոդյուսեր՝ Անուշ Տեր-Խաչատրյան։ Սցենարի հեղինակներ՝ Լիկա Զաքարյան, Կարին Հովհաննիսյան։ Գլխավոր օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան։ Երաժշտությունը` Վան Սարգսյանի։ Հնչյունային ձևավորող՝ Լուսիեն Փալմեր, CAS։ Մոնտաժող՝ Մայքլ Թ. Վոլմեն։ Դերերում՝ Լիկա Զաքարյան, Լևոն Արշակյան, Արտակ Բեգլարյան և այլք։

Երբ Արցախի չճանաչված հանրապետությունում պատերազմ է բռնկվում, գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանը ապաստան է գտնում և սկսում գրել։ Նա դեռ չգիտի, որ իր օրագիրը դառնալու է 44-օրյա Արցախյան պատերազմի մի ամբողջական և բազմաշերտ պատմագրություն։

«Հպարտ ենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությամբ «Չտեսնված Հանրապետություն»-ը կմեկնարկի իր առաքելությունը, որն է աշխարհին տեսանելի դարձնել մեր հայրենիքի և իր ժողովրդի պատմությունը»,- ասում է ֆիլմի սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար Լիկա Զաքարյանը։

Ամերիկահայ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Կարին Հովհաննիսյանը «1915» (2015թ.), «Ես մենակ չեմ» (2020թ.) և «Truth to Power» (2021թ.) մրցանակակիր ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորն է և «Ստվերների ընտանիք» գրքի հեղինակը:

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը»,- ասված է հաղորդագրությունում։