ՀՀ-ի ներքաղաքական կյանքին Սփյուռքը չպիտի՛ խառնվի․ ՀՅԴ-ի «դեպի երկիրը» չիրականացավ․ Հրաչյա Քալսահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում կա այսպիսի իրականություն, որ երբ խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների թեմայով, անմիջապես մեր մտքին գալիս են ՀՅԴ-ն, Ռազմակավար-ազատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, և ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, այլ գաղթօջախներում գործող հայկական կազմակերպությունները։ Եվ, ի դեպ, նրանք շատ հաճախ իրենց հերթին խոսում են ամբողջ Սփյուռքի անունից, որ օրինակ՝ Սփյուռքը պահանջում է, ասենք, Փաշինյանի հրաժարականը կամ Քոչարյանի բանտարկությունը։

Ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում Սփյուռքը և ո՞վ իրավունք ունի խոսել Սփյուռքի անունից։ Factor TV-ի հետ հարցազրույցում հասարակական գործիչ Հրաչյա Քալսահակյանը, որն արդեն 24 տարի բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, նշում է, որ Սփյուռքի անունից շատերն իրավունք խոսել, սակայն կարևոր է, թե ինչ են խոսում։

«Իմ այս կարծիքը շատերն են կիսում, որ քանի դեռ Սփյուռքում ենք ապրում և ուզում ենք զբաղվել Հայաստանի հարցերով, պետք է գործենք քաղաքականությունից հեռու, ոչ թե որոշ դեպքերում խառնվելով, այլ լրիվ հեռու»,- ասում է նա։

Հրաչյա Քալսահակյանը Երևան է ժամանել՝ մասնակցելու արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների թեմայով գիտաժողովին, և նկատել է, որ Հայաստանի քաղաքական իրականությունը լիովին տարբերվում է այն պատկերացումից, որ ինքն է կազմել՝ գտնվելով հազարավոր կիլոմետրեր հեռու․ «Որքան էլ ես հետևեմ ձեզ կամ ուրիշ լրատվամիջոցների, չեմ կարող ամբողջական պատկերացում կազմել, և նրբություններին տեղյակ չենք լինելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան