ՌԴ-ն չի՛ հաղթելու այս պատերազմում, եթե անգամ տարածքներ գրավի․ ավերվել է ռուսական բանակի համբավը․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ սկսեց՝ ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի իր սահմաններ թույլ չտալու նպատակով։ Գրեթե 5 ամիս տևող պատերազմը տալի՞ս է այս հարցի պատասխանը, ստացվե՞ց այդ նպատակի իրագործումը։

Factor TV-ի հետ հարցազրույցում ԵՄ-ի և հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբերությունների հարցերով փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցը նշում է, որ պատերազմը ոչ մի կերպ չի պատասխանում այդ հարցին։

«Երբ մերձբալթյան երկրներն անդամակցեցին ՆԱՏՕ-ին, մենք պետք է նայենք, թե ռազմական ենթակառուցվածքների առումով ինչպիսի՞ ներկայություն ուներ այնտեղ ՆԱՏՕ-ն, և հաշվի առնենք՝ Վլադիմիր Պուտինի օրոք նրա սրացող արձագանքը, իսկ առաջինը եղավ 2007 թվականին՝ Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում, երբ դուռը շրխկացնելով դուրս եկավ, արդեն պարզվեց, որ ինքը շատ զգայուն է։ Եվ այդ պատճառով 2008 թվականին, երբ ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության հարց առաջացավ, Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին, քանի որ աչքի առաջ ունեին ՌԴ-ի արձագանքը։ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներն այդ երկրներում մոդուլային-շարժական էին, և ոչ՝ ամրակցված։ Բոլորին պարզ էր, որ ՌԴ-ի սուր ընկալումներն ավելի են սրվել։ Եթե հիմա ՌԴ-ն փաստարկում է՝ պատերազմն սկսեց ՆԱՏՕ-ի ընդլայնում թույլ չտալու, որ ՌԴ-ի վրա հարձակում չլինի, պետք է ասել, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերի ժամանակ հանդարտ արձագանք եղավ արդեն Մոսկվայում, որ իրենց անվտանգությանը չի սպառնում»,- ներկայացրեց Իրինա Ղուլինյան-Գերցը։

Ըստ նրա՝ իրականության մեջ Ռուսաստանը ստացավ շուրջ 1300 կմ-անոց նոր սահման ՆԱՏՕ-ի հետ, հատկապես, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի բանակներն արդեն իսկ ՆԱՏՕ-ի ստանդարտներով են կառուցված՝ գտնվում են բարձր մարտական վիճակում։

Իսկ պատերազմի ելքի առումով, նայելով ստեղծված միջազգային դրությանը, փորձագետը նշում է․ «Եթե պատերազմի ելքի առումով ենք նայում իրադրությանը, ապա եթե նույնիսկ Լուգանսկը, Դոնեցկը իբրև ֆիզիկական տարածքներ մնան ՌԴ-ի վերահսկողության տակ, պիտի հարց տանք՝ արդյո՞ք երկարաժամկետ կտրվածքով դա հաղթանակ կհամարվի։ Ո՛չ, դա չի կարող լինել։ Ավերվել է ՌԴ-ի բանակի ազատարար լինելու թեզը, այդ համբավն այլևս չկա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան