Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի յոթ օլիգարխի նկատմամբ, որոնց թվում են Ռոման Աբրամովիչն ու Օլեգ Դերիպասկան։ Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանայի կառավարության պաշտոնական կայքից։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հայտարարել է ՌԴ-ի ամենահարուստ և ազդեցիկ յոթ օլիգարխների ակտիվների ամբողջական սառեցման և ճանապարհորդության արգելքի մասին, որոնց բիզնես կայսրություններն ու հարստությունը սերտորեն կապված են …